Օսլոյում այսուհետ երթևեկում են նոր տրամվայներով

«Ի՞նչ եղան Երևանի տրամվայները» հարցը թողնելով առկախ, ձեռաց անցում կատարենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գործակվող նոր տրամվայներին:

Օսլոյի քաղաքային մետրոյում
Օսլոյի քաղաքային մետրոյում

«Ի՞նչ եղան Երևանի տրամվայները» հարցը թողնելով առկախ, ձեռաց անցում կատարենք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գործակվող նոր տրամվայներին:

[@portabletext/react] Unknown block type "facebookVideo", specify a component for it in the `components.types` prop

Այո, ժամանակակից տեխնիկայի վերջին նորարարություններով համալրված տրամվայները այլևս իրողություն են: Երկաթյա շարժակառքերը՝ ի ուրախություն Օսլոյի բնակիչների և քաղաք այցելող զբոսաշրջիկների, շարունակելու են բազմապատկվել ու համալրել՝ օրեցօր բարգավաճող, «Ռութեր» տրանսպորտային ընկերության փոխադրամիջոցների բանակը: Նոր տրամվայները փոխարինելու են 1980 - 1980 ականներից օգտագործվող հներին:


Ռութեր ԱՍ (Ruter AS) -ը հասարակական տրանսպորտի վարչության անունն է, որի բազմապիսի փոխադրամիջոցները գործում են Օսլոյում և նրա Ակերսհուս արվարձանում: Վարչությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է ծառայել իր ժողովրդին և սպասարկում է իր տրամադրության տակ գտնվող ավտոբուսները, քաղաքային մետրոն, տրամվայները և Օսլոյի ծովախորշում նավարկող փոխադրանավերը:
Ռութերի ուղևորատոմսի առկայության դեպքում, դուք կարող եք անխափան երթևեկել վերոշարադրյալ բոլոր փոխադրամիջոցներով:

Մեզ մնում է ավելացնել, որ տոմսի արժեքը կազմում է 20-40 նորվեգական կրոն, որը համարժեք է մոտ 1000-2000 դրամի:

Ի դեպ, տոմսերը հարկավոր է ձեռք բերել անմիջապես փոխադրամիջոց նստելիս կամ առաջ:

Տեսանյութում, որը մեզ սիրով տրամադրել է « Visit Oslo » տուրիստական տեղեկատվական կենտրոնը, դուք տեսնում եք «13» համարի տրամվայի սահուն շրջադարձը:

Սնահավատ ուղևորներին խորհուրդ է տրվում երթևեկել մյուս համարի շարժակառքերով...
Իսկ երազողներին՝ Բարի երթ...
Էանում ենք երազելով...

Share this post
𝕏in