Հակոբ Սարգսյան
Editorial Contributor45 Articles

Հակոբ Սարգսյան

Հակոբ (Էնկի) Սարգսյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Բարեհաջող ուսման ընթացքը դպրոցում և ազատ ժամանակի յուրօրինակ տնօրինումը նրան թույլ են տալիսլ միաժամանակ զբաղվել գրականության և կերպարվեստի ավելի խորը ուսումնասիրմամբ, ինչն էլ հետագայում մեծ դեր է խաղում նրա ճակատագրում զգալի փոփոխություններ գրանցելու համար:

Բարձրագույն կրթությունը և հեռուստատեսության ասպարեզում երկար տարիների ընթացքում ծավալած գործունեությունը բնավ չեն խոչընդոտում նրան խորապես ուսումնասիրել համաշխարհային գրական հուշակոթողները, էպոսագիտությունն ու կրոնների պատմությունը, արևելյան և եվրոպական պատմագիտության հայտնի և մասամբ անհայտ էջերը, ինչն էլ զուգահեռաբար ինքնակրթվելու և լեզուներ սերտելու պատճառ են հանդիսանում հայկական թարգմանական գրականության ասպարեզում պակասող հույժ կարևոր էջերը լրացնելու համար:

Հենց դա էլ լինում է պատճառներից մեկը, ըստ որի տեխնիկական կրթությամբ մասնագետը ձեռնամուխ է լինում նորվեգերեն լեզվի ինքնուրույն ուսուցման և նա, 9 տարի շարունակական աշխատանքներ իրականացնելով գրական նորվեգերենից (Bokmål) արևելահայերեն է թարգմանում աշխարհում լայն տարածում գտած «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսի 12 գլուխներից բաղկացած «Երգեր Աստվածների մասին» վերնագրված առաջին ժողովածուն:

Հակոբ Սարգսյանը ուսումնասիրել և սերտել է նաև այժմ գործածությունից դուրս մնացած հին իսլանդերեն կամ հին սկանդինավյան և անգլո-սաքսոներեն լեզուները:

Եւ այսպես, 2018 թ.-ին «Անտարես» հրատարակչության կողմից կյանքի է կոչվում և հայ ընթերցողի սեղանին է դրվում սկանդինավյան դիցաբանության հիմքը հանդիսացող «Ավագ Էդդա»-ի բնագրից կատարված չափածո գլուխգործոցը:

Թարգմանչական գործունեության հաջորդ փուլում խորը ուսումնասիրության է ենթարկվում նաև դանիերենը, որի արդյունքում բնագրից թարգմանվում և 2020 թ.-ին «Անտարես» հրատարակչության կողմից տպագրվում է Պետեր Քրիստեն Ասբյորնսենի և գերապատվելի Յորգեն Մուի կողմից հավաքագրված «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» պատկերազարդ գիրքը: Այն նույնպես առկա է գրախանութներում:

Նորվեգիայում պետականորեն հաստատված գրական նորվեգերեն (Bokmål) և նոր նորվեգերեն լեզուներից հայերեն է թարգմանվել նաև «Նորվեգական տարեցույց» 52 բանաստեղծություններից կազմված ժամանակակից նորվեգական բանահյուսության ընտրանին եւ այդ գողտրիկ պոեմները ստեղծած քնարերգուների համառոտ կենսագրականները:
Այդ ժողովածուն նույնպես հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից 2022 թվականին եւ այժմ հասանելի է հայ ընթերցողին:

Հակոբ Սարգսյանի կողմից թարգմանվել է նաև աշխարհահռչակ նորվեգացի գրող և 1920 թվականից Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Կնուտ Համսունի «Հողի բարիքը» (Markens Grøde) վեպը և պատրաստվում է հավուր պատշաճի ներկայանալ հայ ընթերցողին:

Թարգմանվում են նաև անգլո-սաքսոնական «Բեովուլֆ»-ը և կարևոր նշանակություն ունեցող այլ գործեր:

Հընթացս կգաղտնազերծենք նաև այլ գործերի մասին: Ինչպես հաճախ սիրում է կրկնել թարգմանիչը՝

էանում ենք երազելով...

Սկանդինավյան խոհանոցի պերճաշուք հաղթանակը
Սկանդինավյան Խոհանոց

Սկանդինավյան խոհանոցի պերճաշուք հաղթանակը

«Ոսկե բոքյուզ» խոհարարների մրցույթը հաճախ համարում են բարձր խոհանոցի Օսկարի մրցանակաբաշխություն։ Սկանդինավյան երկրները մրցույթի հաճախակի հաղթողների շարքում են

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
6 min read
Տրոլ — առասպել, հեքիաթ, թե՞ իրականություն
Սկանդինավյան Գրականություն

Տրոլ — առասպել, հեքիաթ, թե՞ իրականություն

Տրոլների մասին բավարար տեղեկություններ կգտնեք «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսում, «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուում ու ոչ միայն...

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
7 min read
Նորվեգական բիզնես կամ Սելբուի ութաթերթիկ վարդը
Սկանդինավյան Նորություններ

Նորվեգական բիզնես կամ Սելբուի ութաթերթիկ վարդը

Սկանդինավյան աշխարհի հրաշքներից է նաև նորվեգական ութաթերթիկ զարդանախշը՝ Սելբուի հանրահայտ վարդը

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
5 min read
Նորվեգիայի Սահմանադրության օրը - Մայիսի 17-ը
Սկանդինավյան Բացահայտումներ

Նորվեգիայի Սահմանադրության օրը - Մայիսի 17-ը

Ամեն տարի Մայիսի 17-ին նորվեգացիները տոնում են իրենց Սահմանադրության օրը:

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
11 min read
Գրետա Թունբերգի զարմանահրաշ պատմությունը
Սկանդինավյան Նորություններ

Գրետա Թունբերգի զարմանահրաշ պատմությունը

Սկանդինավյան բնապահպանուհի Գրետա Թունբերգի էֆեկտը որպես համերկրային փրկօղակ

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
6 min read
Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից
Սկանդինավյան Գրականություն

Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից

Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից ըստ բրիտանական պարբերականի

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
6 min read
Որտե՞ղ է թաղված Ջեյմս Բոնդը
Սկանդինավյան Տեսանյութեր

Որտե՞ղ է թաղված Ջեյմս Բոնդը

Մարդու իրական գործառույթը ապրելն է, այլ ոչ գոյատևելը

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
4 min read
Հյուսիսային երկրների համագործակցության խորհուրդը 70 տարեկան է
Սկանդինավյան Նորություններ

Հյուսիսային երկրների համագործակցության խորհուրդը 70 տարեկան է

Միությունը սկանդինավյան դրոշների ներքո է շուրջ 70 տարի

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
2 min read
Ֆինլանդիան վերստին երջանկության առաջամարտիկն է
Սկանդինավյան Նորություններ

Ֆինլանդիան վերստին երջանկության առաջամարտիկն է

Ֆինլանդիայում երջանկության մոդելն անխափան է

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
2 min read
Լեզուներ կտրողները Թրոմսյոյից
Սկանդինավյան Տեսանյութեր

Լեզուներ կտրողները Թրոմսյոյից

Նորվեգացի երեխաները կտրում են ձկների լեզուները

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
3 min read
Նորվեգական  պոեզիայի 52 երանգները
Սկանդինավյան Գրականություն

Նորվեգական պոեզիայի 52 երանգները

«Նորվեգական տարեցույց - շաբաթական տաղեր» ընտրանու բանաստեղծությունները հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ:

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
5 min read
Կարլ XII-ը և շվեդական մսագնդիկները
Սկանդինավյան Խոհանոց

Կարլ XII-ը և շվեդական մսագնդիկները

Կարլ XII-ը և շվեդական մսագնդիկները

Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
4 min read