Սկանդինավյան Գրականություն
Սկանդինավյան գրականություն բաժնում ընդգրկված նյութերը մեր ընթերցողներին կծանոթացնեն Հյուսիսային Եվրոպայի երկրների մշակույթային կյանքի զարմանահրաշ էջերին: Վաղ միջնադարյան և ժամանակակից գեղարվեստական և ոչ գեղարվեստական ժանրերին, արձակ և քնարերգական չափածո ստեղծագործություններին ու հեղինակներին ներկայացնելուց առաջ նախ փոքրիկ պարզաբանում տանք սկանդինավյան լեզուների մասին: Շվեդերենը, դանիերենը և նորվեգերենը սերտ ազգակցության շնորհիվ շատ մոտ են միմյանց: Քերականական խրթին կառուցվածքի և բառապաշարի արխաիկությամբ օժտված իսլանդերենով և ֆարերերենով խոսում են բուն Իսլանդիայում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում տեղաբաշխված Ֆարերյան կղզիներում: Ֆիներենն ու սաամերենը առանձին լեզվական խմբի են պատկանում: Մի խոսքով ավելի հարմար է սկանդինավյան գրականությանը ծանոթանալ հայերենով, քան դեգերել միջանկյալ լեզուներով կատարված թարգմանությունների մառախլապատ անտառներում: Եվ մենք կփորձենք մեր կայքի հենց այս բաժնի միջոցով ընթերցողներին ծանոթացնել առաջին հերթին նորվեգական, իսլանդական, դանիական և այլ լեզուներով գրված ու լայն տարածում գտած գրքերին ու դրանցից կատարված հայերեն թարգմանություններին: Դե իհարկե չենք մոռանա նաև հին ու նոր ռունագրերի և անգլո-սաքսոներենի մասին, որոնց հետ ավելի մոտ ու հանգամանալից ծանոթանալուց հետո, հետաքրքրասեր ընթերցողը նախ կխճճվի թաքնագիր-նշանագրերի լաբիրինթոսում, դե իսկ հին անգլերենից առաջ Բրիտանիայում շրջանառվող անգլո-սաքսոներենը հաստատ չի կարողանա տարբերել հին իսլանդերենից: Սկանդինավյան գրականության բազմաբովանդակ էջերում կներկայացնենք բնագրերից արդեն հայերեն թարգմանված «Ավագ Էդդա» գերմանա-սկանդինավյան էպոսը, «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» պատկերազարդ գիրքը և շուտով սպասվող այլ չափազանց կարևոր գրական հուշակոթողների հայերեն թարգմանությունները, իսկ գաղտնիքները կներկայացնենք աստիճանաբար և մեծ խնամքով՝ հնարավորինս երկարացնելով սպասումի պահը... Էանում ենք երազելով...

Տրոլ — առասպել, հեքիաթ, թե՞ իրականություն
Տրոլների մասին բավարար տեղեկություններ կգտնեք «Ավագ Էդդա» սկանդինավյան էպոսում, «Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ» ժողովածուում ու ոչ միայն...

Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից
Ինչ գրքեր կարդալ սկանդինավյան գրականությունից ըստ բրիտանական պարբերականի

Նորվեգական պոեզիայի 52 երանգները
«Նորվեգական տարեցույց - շաբաթական տաղեր» ընտրանու բանաստեղծությունները հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ:

Սկանդինավյան դիցաբանություն
Սկանդինավյան դիցաբանության ակունքներում

Ղազարոս Աղայանը սկանդինավյան բանահյուսության ակունքներում
Ղազարոս Աղայանի «Ֆրիտյոֆի փորձությունը» և իսլանդական «Ասք Հանդուգն Ֆրիտյոֆի մասին» սագան

Թումանյանի Օրորոցագողը, Գրբաց Գյուբորը և նորվեգական կախարդանքը
Հայաստանում և Նորվեգիայում չար ոգիները նմանակում են իրար: Կհամոզվենք դրանում, եթե համեմատենք Թումանյանի «Օրորոցագող»−ը և նորվեգական «Գրբաց-հեքիմուհի»−ն

Նորվեգական բազմալար ջութակը, տրոլների պարը և Ակսել Բակունցի դեղատոմսը
Նորվեգական ժողովրդական բազմալար ջութակի և Ակսել Բակունցի հետաքրիր դեղատոմսի մասին կիմանանք սկանդինավյան աշխարհ կայքում, շվեդական տավիղի հնչյունների ներքո...

Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները
Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է հյուսիսային աշխարհի էպոսներ «Ավագ Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»:

Նորվեգական ժողովրդական ավանդազրույցներ և հեքիաթներ
Այլ տեղ մի փնտրեք տրոլներին, հյուլդրաներին, թզուկներին, ծովախորշային դրաուգներին, անտառային, լեռնային ու տնային ոգիներին, նրանք բոլորն այստեղ են...

Ավագ Էդդա
Ասերի ու Վաների, Թագավորական կոդեքսի, Մեծն Կոմիտասի ու Վագների, Ավ. Իսահակյանի, Վիկինգների դարաշրջանի մասին կիմանաք ձեռք բերելով «Ավագ Էդդա»-ն