Պատկերված է «Codex Runicus» AM 28 8vo ռունագրի վերջին էջը, վիկինգների նկարներՊատկերված է «Codex Runicus» AM 28 8vo ռունագրի վերջին էջը, վիկինգների նկարներ
Սկանդինավյան Երաժշտություն

Ռունագրերի համալրումը սկանդինավյան նոտագրերով

Միջնադարյան երգը, որը նոտագրվել է ռունագրերի հետ և պահպանվել ռունագիր մագաղաթյա ձեռագրերից մեկում
Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
Հակոբ Սարգսյան

Սկանդինավյան Երաժշտություն

Նոր բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ խրոխտ վիկինգները երգել են կամ իրենց նվագարանների հնչյունների ներքո պարել: Երգել ու պարել են նաև սկանդինավյան դիցարանի գրեթե բոլոր աստվածները և հերոսները: Իրենց երկարատև արշավների կամ ձմեռային կարճատև դադարների ժամանակ վիկինգներին փառաբանող հյուսիսային թափառական սկալդները գերել են իրենց հերոսական ասքերի դյութիչ հնչերանգներով շղարշված երգերով: Այդ մասին են վկայում միջնադարյան մագաղաթյա ռունագրերը, ուր զետեղված են հին սկանդինավյան նոտագրեր, որոնցով արդեն իսկ վերծանվել են հրաշալի պահպանված երաժշտություններ: Այո, մուսաները չեն զլացել և իրենց տաքուկ տեղերից այցելել են հյուսիսային եզերքներում ապրող ագերի ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչներին: Մենք որոշել ենք սկանդինավյան երաժշտությանը նվիրված հատուկ բաժնում ընգրկել դանիական, նորվեգական, շվեդական, իսլանդական, ֆիննական, գրենլանդական և այլ սկանդինավյան ժողովուրդների ռոմանտիկ, դասական, ազգային, ջազային և ժամանակակից երաժշտական արվեստի ստեղծագործություններ և այդ գործերը հեղինակող երգահանների, կոմպոզիտորների, երգիչների, երաժիշտների և նրանց կյանքի ու գործունեության ամենահետաքրքիր դրվագների մասին պատմող հոդվածներ: Էանում ենք երազելով...