Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն Հարավսկանդինավյան ժայռապատկերում սոլար-նկարներ են, վիկինգների դրաքքար, հողի մշակման դրվագ, ծիսական հարսանիք, աղեղնավորի ու տեգահարի մենամարտ և այլն
Սկանդինավյան Կերպարվեստ

Ավագ Էդդայի պատկերազարդ դրվագները

Ամենազոր շուն Գարմրի, դժոխքի տիրուհի Հելի և «Վոլվայի գուշակության» գաղտնիքների մասին գերմանա-սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսում
Հակոբ ՍարգսյանՀակոբ Սարգսյան
Հակոբ Սարգսյան

Սկանդինավյան Կերպարվեստ

Եթե հարկ լինի սկանդինավյան կերպարվեստը ներկայացնել ճյուղ առ ճյուղ ապա մեր էջերում այն պարզապես չի տեղավորվի: Նախ ստիպված կլինենք բաժանել այն ըստ երկրների, այնուհետ անհրաժեշտություն կառաջանա ընգրկել կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչներին: Նիկոլայ Ա. Աբիլդգոր, Յենս Յուել, Միքայել Անկեր, Քրիստոֆեր Վ. Էկերսբերգ, Լորենց Ֆրյոլիխ, Կառլ Լոխեր, Ֆրից և Անտոն և Վիլհելմ Մելբի եղբայրները պետք է ընգրկվեն Դանիայից: Կոմսուհի Էմիլիա Վիլհելմինա ֆոն Քյոնիգսմարկ, Յոհան Պաշ, Ալեքսանդր Ռոսլին, Պեր Հիլլեստրյոմ, Սվեն Ռ. Բերգ, Անդերս Լ. Ցորն, Սիրի Կ. Դերկերտ, Յուհան Տոբիաս Սերգել, Արքայազն Եվգեն Նապոլեոն Նիկոլաուս, Գուստավ Ա. Ֆիեստադ ,Կառլ Ու. Լարսոն, Բրունո Ա. Լիլիեֆորս և այլ նկարիչներ ու քանդակագործներ Շվեդիայից: Յուհան Քրիստիան Կ. Դալ, Կնուդ Գ. Բուլ, Հանս Ֆ. Գուդե, Լարս Հերտերվիգ, Սոֆուս Յակոբսեն, Քրիստիան Քրոգ, Հարալդ Օ. Սոհլբերգ, Էդվարդ Մունկ, Գունար Բերգ, Նիկոլայ Ասթրուպ և այլոք՝ Նորվեգիայից ու այդպես շարունակ... Չենք մոռանա մեր բաժնում ընդգրկել նաև վիկինգների դարաշրջանի գլուխգործոց հավաքածուները, որոնք սկանդինավյան մշակույթի անզուգական մասն են կազմում: Սկանդինավյան կերպարվեստի նմուշներով համալրված հավաքածուները հիմնականում գտնվում են Սկանդինավիայի տարածքում, սակայն դրանք քիչ չեն նաև Ամերիկայում, Կանադայում և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես թերակղզու հետ սերտ կապի մեջ գտնվող Բրիտանական Թագավորությունում և Գերմանիայում: Մեր կայքի սկանդինավյան կերպարվեստը ներկայացնող հատվածում ընթերցողին կփորձենք մատուցել այն նորությունները, որոնք ամենամեծ ուշադրության են արժանի: Էանում ենք երազելով...